ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրից, ծրագրում է վերականգնել իր «առավելագույն ճնշման ռազմավարությունն Իրանին սնանկացնելու համար»՝ գրում է Financial Times-ը: «Առավելագույն ճնշման» արշավը նպատակ ունի զրկել Իրանին բանակը հզորացնելու հնարավորությունից, սակայն վերջնական նպատակը Թեհրանին միջուկային նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների մղելն է։               
 

«Կոնստանտին Իշխանովը սատարեց Արամ Խաչատրյանի անվան տրիոյի նախաձեռնությանը»

«Կոնստանտին Իշխանովը սատարեց Արամ Խաչատրյանի անվան տրիոյի նախաձեռնությանը»
04.02.2021 | 20:51

Գաղտնիք չէ, որ անցած տարին իսկական փորձություն էր ողջ երկրագնդի համար: Իհարկե, այս աղետալի իրավիճակը չէր կարող չանդրադառնալ հայ երաժիշտների գործունեության վրա: Հանրահայտ Արամ Խաչատրյանի անվան տրիոն, որը վերջին տարիներին հաճախակի և ակտիվորեն համերգային շրջագայոյթյուններ էր ունենում ամբողջ աշխարհով մեկ, ստիպված եղավ գրեթե մեկամյա դադար վերցնել։ 2020-ին, երեք մեծ շրջագայություն` Եվրոպայում, Հյուսիսային Ամերիկայում և Ռուսաստանում տեղի չունեցան: Դժվար է պատկերացնել, թե ինչ է նշանակում երաժիշտների համար` ովքեր սովոր են տարեկան շուրջ 70-80 համերգ նվագել աշխարհի տարբեր բեմերում, "փակվել տանը" ամիսներ շարունակ, մի իրավիճակում, երբ ապագան կանխատեսելի չէ։


Բարեբախտաբար, լույսը տեսանելի է թունելի վերջում․ այս պահին անսամբլը պատրաստվում է մեծ համերգային շրջագայության, որը տեղի է ունենալու 2021 թվականի մարտին` Ռուսաստանի քաղաքներում։Իսկ փետրվարի 10-ին Խաչատրյան տրիոն մեծ դադարից հետո առաջին համերգով հանդես կգա Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի բեմում։Սակայն կորոնավիրուսային սահմանափակումների պատճառով, տրիոյի հիմնադիր թավջութակահար Կարեն Քոչարյանը չի կարողանալու ներկա լինել ելույթներին, նրան կփոխարինի երիտասարդ, տաղանդավոր երաժիշտ Արտյոմ Իոանիսյանը: Երաժիշտների կարծիքով՝ առաջիկա համերգների ոգևորությունը համեմատելի է առաջին անգամ բեմ բարձրանալու հետ: Եռյակի դաշնակահար՝ Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի տնօրեն Արմինե Գրիգորյան. «Արդեն տևական ժամանակ է, ինչ մեծ ցանկություն է առաջացել կրկին բազմազան ծրագրերով դուրս գալ բեմ։Ստեղծված պայմաններում վերագնահատվում է նաև փորձերի արժեքը: Թվում է, թե մենք պատրաստվում ենք մեր առաջին ելույթին, չնայած անսամբլը ավելի քան քսան տարեկան է: Մենք անչափ շնորհակալ և երախտապարտ ենք Մշակույթի աջակցության եվրոպական հիմնադրամին և անձամբ հիմնադրամի նախագահ Կոնստանտին Իշխանովին, մեզ այս հնարավորությունը ընձեռելու համար»:

Կոնստանտին Իշխանովը նշեց, որ ինքը վաղուց ծանոթ է Խաչատրյան տրիոյին և միշտ հետևում է նրանց ելույթներին. «Պետք է ասեմ, որ վերջին տարիներին մենք բավականին հաճախ և հաջող համագործակցել ենք: Խաչատրյան տրիոն ելույթ ունեցավ մեր փառատոններին՝ Մալթայում, Ղազախստանում, Ռուսաստանում և Իտալիայում: Շատ ուրախ եմ, որ կարող եմ օգնել անսամբլին վերադառնալ լիարժեք համերգային գործունեության: Արժանապատիվ հայ երաժիշտների՝ ինչպիսիք են Խաչատուրյան տրիոյի անդամները, զարգացումը և հաջող կարիերան ինձ համար շատ կարևոր են, հուսով եմ, որ մեկ անգամ չէ, որ կհանդիպենք մեր նախագծերի շրջանակներում »:


Փետրվարի 10-ին Երևանում, ժամը 19.00-ին, Խաչատրյանի տուն-թանգարանում տեղի ունենալիք համերգային ծրագրում ընդգրկված են Լյուդվիգ վան Բեթհովենի, Անտոնին Դվորժակի ստեղծագործությունները, ինչպես նաև կհնչի Ալեքսեյ Շորի դաշնամուրային տրիոն, որը կատարվելու է առաջին անգամ:

Դիտվել է՝ 5028

Մեկնաբանություններ